Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Իրանում ծեծել են Թուրքիայի նախագահի գլխավոր քարտուղարի վարորդին

Տեղադրվել է2:08 PM

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի իրանյան այցելության ժամանակ ծեծի է ենթարկվել Գյուլի գրասենյակի գլխավոր քարտուղար Մուստաֆա Իսենի վարորդը։
Թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Թեհրանի գրախանութներից մեկի մոտ՝ ի նշան Եգիպտոսի ժողովրդին աջակցության իրանցիների կազմակերպած ակցիայի ժամանակ։ Իրանցի իրավապահները ցույցը ցրելու ժամանակ մոտեցել են այն գրախանութին, որում գտնվում էր Մուստաֆա Իսենը։
Այդ ընթացքում ոստիկանները ծեծել են գրախանութի մուտքի մոտ Իսենին սպասող վարորդին և ձերբակալել մի թուրք մտավորականի, ով փորձել է լուսանկարել ակցիան։
Թուրքական կողմի միջամտության արդյունքում թուրք մտավորականը 24 ժամ անց ազատ է արձակվել։

Share |

Գովազդ