Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Կադաֆին փախել է
Տեղադրվել է1:41 PM
Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, Լիբիայի նախագահ Մուամմար Կադաֆին հեռացել է երկրից և այժմ գտնվում է Վենեսուելայում: Մուամմարի որդին` Սայֆ ալ-Իսլամ Կադաֆին հայտարարել է, որ բախումների արդյունքում նշվող զոհերի թիվը չափազանցված է: Ինչպես հաղորդում է Ալ-Ջազիրան, կրտսեր Կադաֆին նշել է 14 զոհի մասին մայրաքաղաք Տրիպոլիում և 84` Բենգազիում: Կադաֆին նշել է, որ այս ցույցերն ուղղորդվում են դրսից և նպատակ ունեն մասնատել Լիբիան: Նա ցուցարարներին մեղադրել է ալկոհոլ և թմրանյութ օգտագործելու համար: Նրա խոսքով, ցուցարարների ձեռքն է անցել ռազմական մի շարք բազաներ և ռազմական տեխնիկա, այդ թվում տանկեր: Ավելի վաղ նշվում էր, որ ռեժիմի հակառակորդների կողմն են անցնում լիբիական բանակի առանձին զորամիավորումներ: Փետրվարի 20-ին հրաժարական է տվել Արաբական երկրների լիգայի կազմակերպությունում Լիբիայի դեսպան Աբդել Մոնեիմ ալ-Հոնին և հայտարարել է “հեղափոխությանն” աջակցելու մասին: Կադաֆիի հեռանալու պահանջով են հանդես եկել նաև մի շարք ցեղերի առաջնորդներ, որոնք նախկինում աջակցում էին Կադաֆիին: Լիբիայում մի քանի օր շարունակվող բախումների հետևանքով արդեն զոհվել է 200-ից ավելի մարդ: |