Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Հովիկ Սուքիասյանը հետմահու պարգևատրվել է մեդալով
Տեղադրվել է1:41 PM
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 17-ին ստորագրել է հրամանագիր պարգևատրելու մասին:
Համաձայն հրամանագրի` մարտական առաջադրանքները կատարելիս ցուցաբերած անձնական խիզախության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրաձգային վաշտի հրաձգային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հովիկ Սուքիասյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Այս մասին հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից