Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքը Երեւանի քաղաքապետարանը մերժել է

Տեղադրվել է12:48 PM

Երեւանի քաղաքապետարանը մերժել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած իրազեկումը` Ազատություն հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ:

«Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վ. Հայոցյանը հունվարի 31-ին Երեւանի քաղաքապետարան էր ներկայացրել իրազեկումներ 2011թ. փետրվա(հանրահավաք) եւ Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Հ.Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու մասին։

Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի փետրվարի 2-ի որոշումներով արգելվել է Ազատության հրապարակում հանրահավաքի անցկացումը` պատճառաբանելով, թե նշված եւ դրանց հաջորդող օրերին Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ:

Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի նույն որոշմամբ առաջարկվել է հանրահավաքն անցկացնել Մատենադարանի հարակից տարածքում` իրազեկման մեջ նշված օրը եւ ժամին, իսկ երթի վերաբերյալ իրազեկումն ընդունվել է ի գիտություն։

Share |

Գովազդ