Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

WikiLeaks-ը բացահայտւոմ է նոր մանրամասներ Նյու-Յորքի ահաբեկչությունների վերաբերյալ

Տեղադրվել է11:59 AM

WikiLeaks սկանդալային կայքը գաղտնազերծել է Նյու-Յորքում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների նոր մանրամասներ:

Հրապարակված հեռագիրը Քաթարում ամերիկյան դեսպանատնից ուղարկվել էր Պետքարտուղարություն, ներքին անվտանգության վարչություն, ԿՀՎ եւ ՀԴԲ 2010թ. փետրվարին: Փաստաթղթում ասվում է, որ 2001թ. օգոստոսի 15-ին ԱՄՆ են ժամանել Քաթարի երեք քաղաքացիներ` Մեշալ Ալհաջրին, Ֆահադ Աբդուլլան եւ Ալի Ալֆեհաիդը:

Նրանք պետք է ուսումնասիրեին ահաբեկչությունների հնարավոր վայրերը: Քաթարցիներն այցելել են Ազատության արձան, Սպիտակ տուն, առեւտրի համաշխարհային կենտրոն:

Դրանից հետո քաթարցիները եղել են նաեւ Լոս-Անջելեսում: Հատուկ ծառայությունների տվյալներով, նրանց ձեռքին եղել են Լոս-Անջելես-Վաշինգտոն չվերթի տոմսեր` նախատեսված սեպտեմբերի 10-ի թռիչքի համար: Նրանք պետք է թռչեին նույն ինքնաթիռով, որը հաջորդ օրը բախվել էր Պենտագոնի շենքին: Սակայն դրա փոխարեն կասկածելի ընկերախումբը անսպասելիորեն մեկնել է Լոնդոն եւ վերադարձել Քաթար:

Անհայտ պատճառներով քննությունը որոշել է, որ նրանց մեղադրանքներ առաջադրելու հիմքեր չկան: Եռյակի մասին չի հիշատակվում նաեւ սեպտեմբերի 11-ի հետաքննության հանձնաժողովի նյութերում: ԿՀՎ-ն եւ ՀԴԲ-ն հրաժարվել են մեկնաբանել Wikileaks-ի բացահայտումները:

Share |

Գովազդ