Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Վանաձորում 2 երեխա ծխախեղդ է եղել
Տեղադրվել է10:13 AM
Վանաձորի ոստիկանության Բազումի բաժանմունքում ահազանգ էր ստացվել, որ հրդեհվում է Չերկասի 2/13 հասցեի` բազմաբնակարան բնակելի շենքի 5-րդ հարկի բնակարանը:
Օպերատիվ խումբը անմիջապես մեկնել է դեպքի վայր` դուռը ջարդել և շտապ օգնությանը չսպասելով 2-ամյա Անահիտին և 4-ամյա Ալեքսին տեղափոխել թիվ 1 հիվանդանոցային համալիրի Նարեկ մանկական բժշկական կենտրոն: Բժիշկներն արձանագրել են Անահիտ և Ալեքս Քարդանները ծխախեղդ են եղել:
Հարևաների խոսքով, ծնողների անփութության պատճառով երեխաներն առաջին անգամ չէ, որ արտակարգ իրավիճակների զոհ են դառնում:
Նախնական վարկածով, մայրը երեխաների ներքնակները դրել է վառարանի մոտ, որպեսզի չորանան և գնացել գնումների: