Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Նոր Զելանդիայում երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը 240-ի է հասնում
Տեղադրվել է10:04 AM
Նոր Զելանդիայի ոստիկանության տվյալներով`Կրայստչերչայում երկրաշարժի հետեւանքով զոհվերի թիվը կհասնի 240-ի:
Քենթրբերիի շրջանի ոստիկանության պետ Դեյվ Կլիֆի խոսքով` պաշտոնապես զոհվածների թիվը 154 է, սակայն այդ թիվը կարող է էապես մեծանալ` անհետ կորածների մարմինները գտնելուց հետո, գրում է Lenta.ru :
Նրա տվյալներով` զոհերի թիվը կլինի 240, սակայն դա էլ վերջնական չէ: Ավելի վաղ ասվել էր, որ հաշվի առնելով անհետ կորածներին` զոհերի թիվը կհասնի 200-ի: Վերջին տուժածին ավերակների տակից կենդանի գտել էին փետրվարի 23-ին:
Նշենք, որ Կրայստչերչայում 6,3 մագնիտուդով երկրաշարժը տեղի էր ունեցել փետրվարի 22-ին: