Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

«Եվրատեսիլ-2011»-ի կիսաեզրափակչում Հայաստանը ելույթ կունենա 4-րդ համարի ներքո

Տեղադրվել է9:33 PM

Դյուսելդորֆում մարտի 15-ին կայացել է «Եվրատեսիլ-2011»-ի ելույթների հերթականությունը որոշող վիճակահանությունը։
Մայիսի 10-ին  կայանալիք կիսաեզրափակչում Հայաստանը ելույթ կունենա 4-րդ համարի ներքո։ Ռուսաստանի մասնակիցը կերգի 7-րդը, 9-րդ համարի տակ հանդես կգա Վրաստանը, 18-րդի տակ՝ Ադրբեջանը։
Մայիսի 12-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչում հանդես կգան Բելառուսը, Մոլդովան, Ուկրաինան, Էստոնիան, Լատվիան։
Նշենք, որ «Եվրատեսիլ-2011»-ին Հայաստանը կներկայացնի Էմմին՝ Boom-Boom երգով։

Share |

Գովազդ