Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ադրբեջանում գտնվող 3 հայ զինվորները ուղարկվել են երրորդ երկիր

Տեղադրվել է12:56 PM


Ինքնակամ ադրբեջանական կողմն անցած երեք հայ զինվորներն ուղարկվել են երրորդ երկիր։
Ինչպես հաղորդում է Armenia.az-ը՝ վկայակոչելով ANS Press գործակալությանը, այդ մասին հայտնել է՝  Ռազմագերիների, պատանդների ու անհայտ կորածների գործերով պետական կոմիտեի աշխատանքային խմբի քարտուղար Շահին Սայըլովը։

Նրա խոսքերով, 2009 թ. ինքնակամ ադրբեջանական կողմն անցած Հրանտ Մարկոսյանը, Ռաֆիկ Թևոսյանը և Վարդան Սարգսյանը՝ իրենց  ցանկությամբ, ՄԱԿ-ի միջնորդությամբ՝ ոչ վաղուց ուղարկվել են երրորդ երկիր։

Շահին Սայըլովը նաև նշել է, որ ներկայումս Ադրբեջանում պահվում են Հայաստանցի 3 ռազմագերիներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական գերության մեջ պահվում են Ադրբեջանի ԶՈՒ-ի երկու զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Ռոման Հուսեյնովը (գերի է վերցվել 2010 թ. օգոստոսի 27-ին) և Անար Հաջիևը (գերի է վերցվել 2009 թ. մայիսի 10-ին)։

Նշենք, որ այսօր  կիրականացվի  գերիների փոխանակում։ Աղդամի շրջանի տարածքում,  փոխանակման  գործողության ընթացքում ադրբեջանական կողմին կհանձնվի՝ 2009 թ. մայիսի 10-ին Ֆիզուլիի շրջանում գերի վերցված՝ Հաջիև Անար Խանբաբա օղլուն։

Հայկական կողմին կհանձնվի՝ 2009 թ. մայիսի 9-ին Գեդաբեյի շրջանի Գյոյալի գյուղի բնակիչների կողմից բռնված, քաղաքացիական անձ՝ Արթուր Գրիշայի Բադալյանը։

Share |

Գովազդ