Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Որդին մոր մահվան պատճառի մասին ստում էր

Տեղադրվել է2:14 AM

Մարտի 7-ին ժամը 20.45-ին մարմնական վնասվածքներով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել 73-ամյա Հասմիկ Շաքարի Քոչինյանը, որտեղ էլ մահացել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած օպերատիվ քննչական խմբին մահացածի որդին 47-ամյա Բորիս Երջանիկի Քոչինյանը հայտնել է, որ Վահագնի գյուղի իրենց տան մոտ գտնվող ճանապարհին անասուններին ջրի տանելու ժամանակ մայրը վայր է ընկել եւ վնասվածքներ է ստացել:

Ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ–քննչական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժամը 17-ի սահմաններում գյուղի գյուղամիջյան ճանապարհին Հ. Քոչինյանին վրաերթի է ենթարկել 27-ամյա Գոռ Սամվելի Հովհաննիսյանը: Վերջինս ոստիկանության Գուգարքի բաժնում հայտնել է, որ վրաերթը կատարել է ինքը իր հորը պատկանող ՎԱԶ 2121 ՆԻՎԱ մակնիշի 36 ԼՍ 916 համարանիշի ավտոմեքենայով: Ոստիկանության Գուգարքի քննչական բաժնում հարուցվել է քրգործ:

Share |

Գովազդ