Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Կրակոցներ խանութում

Տեղադրվել է2:27 PM


Երկու օր առաջ Սիսիան քաղաքի Գայի փողոցում գտնվող խանութում կրակոցի ձայներ են լսվում: Այդ մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողության համար նախկինում դատապարտված, 38-ամյա Աշոտ Մ.-ն՝ դիմակավոր և զինված «ԱԿՄ՚ տիպի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգով, մուտք է գործել խանութ և փորձել հափշտակել վաճառվող ոսկյա զարդերը, սակայն հանդիպելով տնօրենի և աշխատակցի դիմադրությանը` ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Աշոտ Մ.-ն վնասազերծվել և բերման է ենթարկվել:
Ինքնաձիգն առգրավված է:
Աշոտ Մ.-ն ձերբակալված է:
Հարուցվել է քրեական գործ` ավազակային հարձակման հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:

Share |

Գովազդ