Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Հարավային Կալիֆորնիային սպառնում է Ճապոնիայի ճակատագիրը

Տեղադրվել է1:57 PM


Փորձագետների կարծիքով Ճապոնիայում տեղի ունեցած հզորագույն երկրաշարժը պետք է մտածելու տեղիք տա ԱՄՆ-ին, որը մոտ տարիներին կարող է հայտնվել նմանատիպ տարերքի հարվածի տակ։ Մասնագետներն  ասում են, որ ստորգետնյա հաճախակի ցնցումներ կնկատվեն սեյսմիկ բոլոր գոտիներում։Սակայն հզորագույն երկրաշարժը առաջիկա 30 տարիներին կարող է ավերել Հարավային Կալիֆորնիան, իսկ նահանգի գլխավոր քաղաքը Լոս Անջելեսը, կարող է սրբվել երկրի երեսից։
Կալիֆորնիան, ինչպես հայտնի է, գտնվում է սեյսմիկ վտանգավոր գոտում։ Գիտնականները հիշեցնում են 1906 թվականին այնտեղ տեղի ունեցած հզոր երկրաշարժի մասին, որը գրեթե հիմնովին ավերեց Սան Ֆրանցիսկո քաղաքը։

Share |

Գովազդ