Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Հունաստանը սկսում է գործադուլների շարքը

Տեղադրվել է8:21 PM

Բժիշկները Հունաստանում սկսել են երկօրյա գործադուլ, ինչպես տեղեկացնում է Utro.ru-ն, այս մասին հայտարարել են գործադուլային կոմիտեները:
Երկու օրերի ընթացքում աշխատանքի դուրս չեն գալու IKA պետական խոշոր ապահովագրական ֆոնդի բժիշկները, որոնք բժշկական ծառայություններով են ապահովում հունացի աշխատավորների գերակշիռ հատվածը: Իսկ չորեքշաբթի նրանց կմիանա նաև հիվանդանոցների բուժանձնակազմը, ովքեր, սակայն, ազգաբնակչությանը կսպասարկեն միայն ծայրահեղ դեպքերում:
Բացի այս, չորեքշաբթի նախատեսված է նաև դպրոցների ուսուցիչների և բուհերի դասախոսների գործադուլը, որոնք բժիշկների պես բողոքում են իրենց եկամուտների կրճատման դեմ, որն ընթանում է պետության որդեգրած քաղաքականության շրջանակում` ԵԽ-ից ստացված ստաբիլիզացնող վարկերի փոխհատուցման կոնտեքստում:

Share |

Գովազդ