Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Պայթյուն «Էրեբունի» հիվանդանոցի մոտ

Տեղադրվել է12:50 AM


«Էրեբունի» բժշկական կենտրոնի դիմաց ժամը 22-ի սահմաններում, ըստ նախնական վարկածի, պայթյուն է տեղի ունեցել:
Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան փողոցում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վնասվել է թիվ 45 համարի 0342Տ համարանիշի «ԳԱԶԵԼ» մակնիշի երթուղային տաքսին: Վնասվել են մեքենայի ապակիները:
Պայթյունի հետեւանքով վնասվել է նաեւ հարեւանությամբ կայանված ՎԱԶ-2106 մակնիշի 25 ՏՕ 387 համարանիշի ավտոմեքենան, ՎԱԶ-21010 մակնիշի 330 ԼՏ 53 համարանիշի մեքենան եւ եւս մեկ ԳԱԶԵԼ մեքենա:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը` բաժնի Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Այստեղ էին նաեւ Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի եւ նրա տեղակալ Հայկազ Մաթեւոսյանի գլխավորությամբ, Հայաստանի արտակարգ իրավիճակների Հայաստանի փրկարար ծառայության փրկարար հատուկ ջոկատի աշխատակիցները` փրկարարան ծառայության օպերատիվ կառավարման վարչության պետ Արման Ցոլակյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում էին նաև  ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի քննիչները եւ տարածքի ԱԱԾ պետը` իր աշխատակիցների հետ, իսկ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության քրեագետները իրականացրել են  փորձագիտական աշխատանքներ:
Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:
Ոստիկանության էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Share |

Գովազդ