Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ճապոնիայի ափերին եւս երեք երկրաշարժ է գրանցվել

Տեղադրվել է12:01 PM

Ճապոնական Հոնսյու կղզի արեւելյան ափի մոտ մարտի 18-ի առավոտյան 5 մագնիտուդ հզորությամբ երեք երկրաշարժեր են գրանցվել։

Նշվում է, որ ցնցումների օջախները գտնվել են 30-36 կմ խորության տակ։ Վերջին ցնցումից մի քանի րոպե անց տեղի են ունեցել 4,8 եւ 4,9 մագնիտուդ հզորությամբ հետցնցումներ, գրում է «ՌԻԱ Նովի Ռեգիոնը»։

Ցունամիի վտանգի մասին նախազգուշացում չի եղել։ Վերջին ժամանակներս

Ճապոնական Հոնսյու կղզում 4,6 մագնիտուդ եւ ավելի հզորությամբ մի քանի տասնյակ երկրաշարժեր են գրանցվել։

Նշենք, որ Ճապոնական արշիպելագի ամենամեծ Հոնսյու՝ կղզում մարտի 11-ին 9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել։ Դրան հետեւել էր 10 մ բարձրությամբ ալիքներով ցունամին։ Ինչպես հայտնել են ոստիկանությունից, տարերքի հետեւանքով զոհվել է 5693,անհետ կորել 9522 մարդ։

Share |

Գովազդ