Բժշկական սպասարկման որակի բարձրացման նպատակով
ՀՀ կառավարությունը հաստատել է`
- թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ ՀՀ կառավարության սահմանած դրանց պրեկուրսորների արտադրության գործունեության արտոնագրման կարգը, արտոնագրի ձևերը, նշված նյութերի արտահանում, ներմուծում կամ մեծածախ առևտուր իրականացնելու արտոնագրման կարգը, արտոնագրի ձևերը,
- ճանապարհորդներին (մեկնողներ, ժամանողներ) խորհրդատվության տրամադրման և կանխարգելիչ միջոցառումների, այդ թվում պատվաստումների իրականացման կարգը։
Գործադիրը հավանություն է տվել`
- հասարակական գիտությունների զարգացմանը նպաստող ծրագրին, որի իրականացմամբ այդ բնագավառի հետազոտությունները կհամապատասխանեն ժամանակակից գիտության պահանջներին, կբարձրանան դրանց մասնագիտական մակարդակն ու միջազգային գիտական և գիտակրթական տարածքի հետ ինտեգրվածության աստիճանը և, որպես հետևանք, կբարձրանա նաև պետբյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը,
- սփյուռքի երիտասարդության` Հայաստան պարբերական այցելությունների «Արի տուն» 2011թ. ծրագրին և միջոցառումների ցանկին, որոնցով ակնկալվում է մինչև 800 սփյուռքահայ երիտասարդի այցելություն մեր երկիր։