Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
«Հայաստան» հիմնադրամը ԼՂՀ Մարտունիի շրջանում հիվանդանոց է կառուցում
Տեղադրվել է9:49 PM
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ Արեւելյան շրջանի տեղական մարմնի հովանավորությամբ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջկենտրոնում հիվանդանոց է կառուցվում: Այն Հիմնադրամի երկրորդ խոշոր առողջապահական ծրագիրն է Լեռնային Ղարաբաղում, որը համաֆինանսավորվում է ԼՂՀ կառավարության կողմից:
Հիմնադրամից հայտնում են, որ նորակառույց բուժհաստատությունը կունենա պոլիկլինիկա, ախտորոշիչ, վիրաբուժական, շտապ օգնության, թերապեւտիկ բաժանմունքներ ու ծնարան:
Տնօրենի հավաստմամբ` հիվանդանոցում օրական 22 ստացիոնար եւ ավելի քան 60 ամբուլատոր հիվանդ կարող է սպասարկվել: