Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Քայլող լեգենդի անունով

Տեղադրվել է11:53 PM

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Երևանի պատանի բռնցքամարտիկների մանկապատանեկան մարզադպրոցը վերանվանվեց 1956 թ. Մելբուռնի օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անունով:
Հիշեցնենք, որ մարզադպրոցը 1959 թ. հիմնադրվել է օլիմպիական չեմպիոնի ջանքերով և ոչ պաշտոնապես անվանվել նրա անունով:
Հանդիսավոր արարողության ժամանակ, ողջունելով հավաքվածներին, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Օրեր առաջ հանդիպեցի Վլադիմիր Ենգիբարյանին և խոստացա նրա վաղեմի երազանքն իրականություն դարձնել: Ենգիբարյանը մեծ մարդ է, քայլող լեգենդ: Նրա ստեղծած պատմությունը հայերին ճանաչելի է դարձնում ամբողջ աշխարհում: Ժամանակն է, որ մարզադպրոց նոր ոտք դնող պատանիները նույնպես ճանաչեն իրենց մեծերին»: Ի դեպ, Ծառուկյանը տեղեկացրեց, որ ինքը նույնպես մարզվել է այս մարզադպրոցում:
Ենգիբարյանն էլ, անկեղծանալով, ասաց, որ վաղուց է սպասել այս օրվան:
«Մեր գործն արդար է, թող թշնամին տխրի, մենք ուրախանանք»,- կատակեց օլիմպիական չեմպիոնը: Նրա կինը` Քնարիկը, շնորհակալություն հայտնելով Գ. Ծառուկյանին` նշեց, որ իրենց հերթական այցը հայրենիք (Ենգիբարյանը ընտանիքով ապրում է ԱՄՆ-ում) «ոսկեջրվեց»

Share |

Գովազդ