Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Թուրքիայի քաղաքացուն հրաժարվում են հաշմանդամության քարտ տրամադրել հայ և քրիստոնյա լինելու պատճառով
Տեղադրվել է3:39 PM
Թուրքիայի իշխանությունները հրաժարվել են հաշմանդամության կարգը հաստատող քարտ տրամադրել ազգությամբ հայ 32-ամյա Ջևաթ Սինեթին։ Այս մասին է գրում թուրքական «Էվրենսել» (Evrensel) թերթը։
Թուրքական պարբերականի փոխանցմամբ՝ 2010թ. սեպտեմբերի 21-ին Թուրքիայի քաղաքացի ազգությամբ հայ Ջևաթ Սինեթն իր հաշմանդամության կարգը հաստատող փաստաթուղթ ստանալու համար դիմել է Բաթմանի սոցիալական ծառայությունների հարցերով զբաղվող նահանգային գրասենյակին։ Սակայն գրասենյակի աշխատակիցը մերժել է Սինեթին՝ ասելով. «Քո անձը հաստատող փաստաթղթում գրված է, որ դու հայ ես և քրիստոնյա։ Այդ պատճառով քեզ չենք կարող տրամադրել հաշմանդամության վերաբերյալ փաստաթուղթ»։
Նման պատասխան ստանալուց հետո Ջևաթ Սինեթը հայց է ներկայացրել Բաթմանի դատախազություն՝ իր դեմ ցուցաբերված ցեղապաշտական վերաբերմունիքի համար Բաթմանի սոցիալական ծառայությունների հարցերով զբաղվող նահանգային գրասենյակի աշխատակցի դեմ հետաքննություն սկսելու պահանջով։ Սակայն Բաթմանի դատախազությունը գործին ընթացք չի տվել՝ միայն 6 ամիս անց հայտարարելով, թե հետաքննություն սկսելու համար հանցագործության որևէ տարր չի հայտնաբերվել։
Սինեթը դատախազության այդ որոշումը բողոքարկելու համար դիմել է Մարդինի դատարան, որը, սակայն, մերժել է հաշմանդամ քաղաքացու դիմումը։