Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Հայ իրավաբանին մեղադրում են Ցեղասպանության զոհերի հարազատների դատերից շահած գումարները յուրացնելու մեջ

Տեղադրվել է3:00 PM


Լոս Անջելեսի Գերագույն դատարանում իրավաբաններ Մարք Կիրակոսը եւ Բրայան Քափաթեքը մարտի 11-ին հայց են ներկայացրել իրենց երբեմնի գործընկեր Վարդգես Եղիյանի դեմ: Նրանք պնդում են, որ որ Եղիայանը եւ նրա գործընկեր Ռիթա Մահտեսյանը յուրացրել են այն գումարները, որոնք ստացվել էին Հայկական Ցեղասպանության զոհերի ժառանգորդների եւ վերապրողների կողմից  «Նյու Յորք Լայֆ» ու ապահովագրական այլ ընկերությունների դեմ բացված դատերից ( 2004 եւ 2005 թվականներին):
Ըստ հայցի, Եղիյանը մոտավորապես 1 միլիոն դոլար են «նվիրել» բարեգործական շինծու կազմակերպություններին, դրանք համայնքային կազմակերպություններին հանձնելու փոխարեն:
Ըստ այդմ, մոտավորապես 3 միլիոն դոլար պետք է բաժանվեր հայկական համայնքային կազմակերպություններին:
«Դեյլի Ջորնալ»-ին տված հարցազրույցում Եղիյանն անհիմն է համարել այս բոլոր պնդումները, դրանք անվանելով ամբաստանություն: Նա իր հերթին մեղադրել է  Մարք Կիրակոսին ու Բրայան Քափաթեքին՝ Ցեղասպանության զոհերի հարազատների շահած դատերից գոյացած գումարներից 17 միլիոն դոլար յուրացնելու մեջ: 

Share |

Գովազդ