Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Վատիկան. Facebook –ում կբացվի Հովհաննես Պողոս II–ի հիշատակին նվիրված էջ

Տեղադրվել է3:04 PM

Վատիկանը հայտարարել է Facebook սոցիալական ցանցում էջ, ինչպես նաև YouTube կայքում խորագիր բացելու մասին՝ նվիրված Հովհաննես Պողոս II–ի հիշատակին. նրան սրբերի կարգին դասելու արարողությունը կանցկացվի մայիսի 1–ին, հայտնել է Վատիկանի Սուրբ գահի մամուլի ծառայությունը։
Երկու նորաբաց ռեսուրսներն էլ կստանան Վատիկանի հեռուստաընկերության, ռադիոյի և սոցիալական հաղորդակցության գծով Պապական խորհուրդի աջակցությունը։
Նորաբաց ծառայություններում հիմնականում ներառված են արխիվային լուսանկարներ և տեսանյութեր, ինչպես նաև ձայնագրություններ։
Սուրբ Գահի մամուլի քարտուղար Ֆեդերիկո Լոմբարդին նշել է, որ Վատիկանի այս երկու նախաձեռնությունների նպատակը Հովհաննես Պողոս II–ին սրբերի դասին կարգելու արարողությանը պատրաստվելն է։
«Շնորհիվ նոր տեխնոլոգիաների երիտասարդները հնարավորություն կունենան ավելի լավ ճանաչել նրան»,–ասել է Լոմբարդին։
Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II–ը, որն իր մահկանացուն կնքեց 2005–ի ապրիլի 2–ին, 2011–ի մայիսի 1–ին կդասվի սրբերի շարքը։
 

Share |

Գովազդ