Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Վրաստանը չի շտապում իր գինիները վերադարձնել ռուսական շուկա
Տեղադրվել է9:15 PM
Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն, ըստ Newsgeorgia-ի, հայտարարել է, թե նա որպես նախկին բիզնեսմեն վրացի գործարարներին խորհուրդ չի տալիս իրենց արտադրանքը վերադարձնել ռուսական շուկա` միաժամանակ նշելով, որ պետությունը պետությունը չի խառնվելու այս գործում:
«Ես` որպես նախկին գործարար, խորհուրդ չեմ տալիս Մոսկվայի երդումներին հավատալ, և պետք չէ շտապել այս գործում: Բայց սա վրացական բիզնեսի սեփական գործն է, և պետությունը չի խառնվելու այս հարցում»,- ասել է Վաշաձեն:
Նշենք, որ վրացական գինիների մատակարարումը Ռուսաստան դադարեցվել են 2006թ գարնանից: Ռուսական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Օնիշենկոն հայտարարել է, թե վրացական գինին կարող է վերադառնալ ռուսական շուկա, եթե այն անցնի որակի վերահսկման բոլոր գործընթացները, և եթե վրացական բիզնեսի կողմից կազմակերպված իմպուլս լինի: