Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

«Կուբան»-ում ֆուտբոլիստներին սպառնալը ավանդո՞ւյթ է

Տեղադրվել է9:17 PM

Սրետեն Սրետենևիչը նույնպես սպառանալիքի տակ է լքել «Կուբան»-ը: Այդ մասին սերբ պաշտպանը պատմել է Սլովենական ֆուտբոլիստների արհմիությանը:

««Կուբան»-ի հետ կնքած իմ պայմանագրի ավարտին դեռ մեկ տարի ժամանակ կար, սակայն ակումբի ղեկավարությունը ցանկանում էր, որ ես իմ նախաձեռնությամբ խզեմ այն: 2011թ. հունվարի 3-ին ինձ խնդրեցին ակումբ գալ գործակալիս հետ:

Մինչ նա գտնվում էր գլխավոր տնօրենի գրասենյակում, բոլորովին այլ սենյակում ինձ մոտ եկան «Կուբան»-ի մարզական տնօրեն Սերգեյ Դարոնչեկոն և երկու անծանոթ ամրակազմ տղամարդիկ:

Նրանք սկսեցին սպառնալ ինձ` պահանջելով, որ ստորագրեմ պայմանագիրը խզելու մասին փաստաթուղթն ու 60 հազար եվրո փոխհատուցում վճարեմ: Ես վախից ամեն ինչ ստորագրեցի և ոչ մեկին այդ մասին չպատմեցի, քանզի մինչ այդ ինձ ակումբի այլ աշխատակիցներ էլ էին սպառնացել:

Լսելով Նիկեժիչի մասին` հասկացա, որ ես նման իրավիճակում հայտնված միակ ֆուտբոլիստը չեմ և որոշեցի ամեն ինչ պատմել», - ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում FIFPro-ն:

Նշենք, որ մինչ այս հայտարարությունը «Կուբան»-ի ղեկավարությունը` մասնավորապես թիմի գլխավոր տնօրեն Սուրեն Մկրտչյանը, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Նիկոլա Նիկեժիչը ստում է և նրա պատմածը վարկաբեկում է «Կուբան»-ի համբավը, ինչը վերականգնելու համար իրենք պատրաստվում են դատարան դիմել:

Մկրտչյանն ասել էր նաև, որ Նիկեժիչն առաջին ֆուտբոլիստը չէ, որի հետ խզվել է պայմանագիրը:

«Նիկոլա Նիկեժիչն առաջին ֆուտբոլիստը չէ, որի հետ մենք խզել ենք պայմանագիրը: Դուք կարող եք բոլորին հարցնել: Վստահեցնում եմ ձեզ, որ բոլորը շատ գոհ են հեռացել մեր ակումբից, և նրանցից ոչ ոք չի բողոքի»: 

Share |

Գովազդ