Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Սիլվա Հակոբյանի համերգը նախատեսված է ապրիլի 24-ի նախօրեին

Տեղադրվել է8:05 AM

Կրասնոդարի փողոցներում արդեն մի քանի օր է փակցված են երգչուհի Սիլվա Հակոբյանի համերգի մասին ազդարարող պաստառներ։ Ըստ «Երկրամաս» թերթի, համերգի օրը կազմակերպիչները նշել են ապրիլի 23-ը՝ հաշվի չառնելով, այն հանգամանքը, որ 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունները Կրասնոդարի հայ համայնքը, Սփյուռքի այլ համայնքների նման, սկսում է ապրիլի 24-ից մեկ շաբաթ առաջ։

«Հայտնի է, որ հայկական շատ համայնքներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները ապրիլի 24-ից մի քանի օր առաջ են սկսվում։ Կազմակերպվում են համաժողովներ, թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ, լուսանկարչական ցուցահանդեսներ, ոգեկոչման երիտասարդական ջահերով երթեր։ Շատ երկրներում ապրիլի 24-ին նախորդող շաբաթը պետական մակարդակով հայտարարվում է «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ»։ Զարմացնում է այն փաստը, որ այս ամենը չգիտեն Հայաստանի շոուբիզնեսի ներկայացուցիչները, որոնք իրենց չմտածված գործողություններով վարկաբեկում են հայ համայնքի եւ հրավիրվող «աստղերի» հեղինակությունը»,- գրում է թերթը։

Թերթը նշում է, որ ներկայումս համայնքի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները նշված խնդրի վերաբերյալ դեռ չեն արտահայտել իրենց կարծիքը, սակայն, եթե կազմակերպիչները չփոփոխեն համերգի անցկացման օրը, ապա համայնքի բացասական արձագանքն իրեն սպասեցնել չի տա։

Share |

Գովազդ