8 նշան, որ հոյակապ ընկերուհի ունես
1. Նա նույն բանն է սիրում, ինչ դու
Դուք շատ ընդհանուր հետաքրքրություններ ունեք: Չէ, իհարկե, 100 տոկոսով չեք համընկնում, սակայն դուք միասին զբաղվելու շատ բան ունեք, սեքսից բացի:
2. Նա քեզ չի խանգարում քո աշխատանքում
Նա քեզ չի շեղում ամեն հինգ րոպեն մեկ, չի զանգում կարեւոր հանդիպումների ընթացքում… մի խոսքով հարգում է քո մասնագիտական հետաքրքրությունները եւ կարիերայի հետ կապված ձգտումները:
3. Նա բացատրում է, թե ինչու վատ տրամադրություն ունի
Ուղղակի ոսկի է, ոչ թե աղջիկ: Նա քո նյարդերը չի փչացնում իր նեղացած լռությամբ եւ չի բորբոքվում առանց ակնհայտ պատճառի, այլ հանգիստ եւ հասկանալի բացատրում է, թե ինչն է իրեն վշտացրել, ինչու եւ արժե արդյոք, որ դու մնաս իր կողքին եւ ժիլետի դեր կատարես, թե ավելի լավ է նրան հանգիստ թողնես:
4. Նա քեզ սիրում է նրա համար, որ դու դու ես, ոչ թե նրա համար, ինչի հասել ես
Փառքը, հաջողությունը, հարստությունը, ազդեցությունը շատ մարդկանց են գրավում, ոչ միայն աղջիկների: Բայց նույնիսկ եթե դու հարուստ ես եւ հայտնի, լավ աղջիկը դրա համար չէ քեզ հետ: Կամ էլ` ոչ միայն դրա համար:
5. Նա չի փորձում քեզ փոխել
Նա ուղեղդ չի արդուկում այն մասին, թե դու «ինչպիսին պիտի լինես» եւ «ինչու այդքան չես ուզում այդպիսին լինել»: Չէ, իհարկե, նա քեզ կսովորեցնի կեղտոտ հագուստը հավաքել լվացքի մեքենայի մեջ, ինչպես նաեւ շատ այլ օգտակար բաներ, բայց նա չի փորձի աղավաղել քո անհատականությունը:
6. Նա ինքնագնահատականի խնդիրներ չունի
Նա տարված չէ սննդակարգերով կամ էլ շուրջօրյա ֆիթնեսով եւ հակված չէ արցունքի հեղեղ թափել ամեն անգամ, երբ իրեն թվում է, որ վատ է դուրս եկել լուսանկարում: Իհարկե, նա հետեւում է իրեն, բայց դրանում զառամախտի չի հասնում:
7. Նա քեզնից չի խլում քո ազատ ժամանակը
Նա իր հանդեպ շուրջօրյա ուշադրություն չի պահանջում: Նա հասկանում է, որ դու երբեմն ուզում ես զվարճանալ ընկերների հետ կամ էլ ուղղակի մենակ լինել: Նա ինքնաբավ է եւ քեզ չի զզվեցնում այսպիսի հաղորդագրություններով` «Ձանձրանում եմ: Մի բան պատմիր»:
8. Նա կիսում է քո արժեքները
Օրինակ` դուք երկուսդ էլ կարծում եք, որ Radiohead-ի վաղ շրջանի ստեղծագործությունները լավն են: Եվ չնայած ընդհանուր հետաքրքրություններ ունեք, պարտավոր չեք իրար պատճենը լինել. որոշ խնդիրների վերաբերյալ ձեր հայացքները կարող են տարբերվել, բայց հիմնական կետերում դուք բավականին մոտ եք:
The post 8 նշան, որ հոյակապ ընկերուհի ունես appeared first on Armavir News.
Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/7YVZR9x
via IFTTT