Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Իրանում կես ժամում երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
Տեղադրվել է10:34 PM
Իրանի հարավ-արեւելքում երկու հզոր երկրաշարժ է գրանցվել՝ 4,9 եւ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ: Այդ մասին հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Էպիկենտրոնը գտնվել է Քերման նահանգի Բամ քաղաքից 100 կմ դեպի հարավ-արեւելք: Երկրաշարժերի օջախը գտնվել է 54,8 կմ խորության տակ:
Կես ժամ անց՝ 12:08-ին կրկնակի երկրաշարժ է եղել, այս անգամ օջախը գտնվել է 17,3 կմ խորության տակ: Հնարավոր զոհերի, տուժածների եւ ավերածությունների մասին չի հաղորդվում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: