Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ցուկերբերգը հանդիպել է Ցուկերբերգին

Տեղադրվել է12:37 AM

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն առաջին անգամ հանդիպել է Մարկ Ցուկերբերգի մասին «Սոցիալական ցանց» ֆիլմի գլխավոր դերակատար Ջեսի Այզենբերգի հետ։

Պատմական հանդիպումը կայացել է նախօրեին Saturday Night Live հեռուստաշոուի շրջանակում: Ցուկերբերգը նախ ստուդիայի իրադարձություններին հետևել է հարևան տաղավարից այն ժամանակ, երբ Այզենբերգն ու կատակերգու դերասան Էնդի Սեմբերգը հանդիսատեսին հաղորդել են իրենց տպավորությունները Facebook-ից:

Երբ Ցուկերբերգը հայտնվել է ստուդիայում, Սեմբերգը հարցրել է, թե չի՞ հանդիպել արդյոք նախկինում Այզենբերգի հետ և երկուսն էլ պատասխանել են. «Ո՛չ»: Սեմբերգը կատակով նկատել է, որ մեկ տաղավարում շատ «բերգ»-եր կան և հեռացել է տաղավարից: Մենակ մնալով Ցուկերբերգի հետ` Այզենբերգը հարցրել է Facebook-ի հիմնադրին, թե դիտե՞լ է նա «Սոցիալական ցանցը» և ի՞նչ է մտածում ֆիլմի մասին: «Դիտել եմ: Հետաքրքիր շատ բաներ եմ իմացել»,- ասել է Մարկը: Այզնեբերգն այնուհետև շնորհակալություն է հայտնել Ցուկերբերգին, ապա նրանք միմյանց ձեռք են սեղմել ու հեռացել:

Դեյվիդ Ֆինչերի «Սոցիալական ցանց» ժապավենը, որը պատմում է Facebook-ի ստեղծման համար, նկարահանվել է 2010թ.: Մարկ Ցուկերբերգը, դիտելով ֆիլմը, ասել է, որ այն հետաքրքիր է, սակայն այնտեղ շատ մեծ տեղ է հատկացված իր անձնական կյանքին:

«Շատերին դժվար է հավատալ, որ երբեմն մարդիկ ստեղծում են ինչ-որ նոր բան միայն նրա համար, որ իրենց դուր է գալիս նոր բան ստեղծելը»,- ասել է Ցուկերբերգը:

Share |

Գովազդ