Ի՞նչ դեր է խաղում ժառանգականությունը քաղցկեղի զարգացման գործում
Ժառանգական քաղցկեղը կազմում է բոլոր քաղցկեղների միայն 5-10 տոկոսը: Նման եզրակացության են հանգել Ալբերտայի համալսարանի (Կանադա) գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Metabolites ամսագրում։
Մասնագետներն ուռուցքաբանական հիվանդությունների գործոնները բաժանում են 3 խմբի՝ քաղցկեղ՝ որպես գենետիկական հիվանդություն, էքսպասոմա (շրջակա միջավայրի եւ ապրելակերպի ազդեցությունն ամբողջ կյանքի ընթացքում) եւ քաղցկեղ՝ նյութափոխանակության հիվանդության տեսանկյունից (որտեղ ուշադրությունը կենտրոնացված է մետաբոլոմի՝ նյութափոխանակության գործընթացի բոլոր ածանցյալ քիմիական նյութերի վա): Գիտնականների նոր աշխատության հետազոտության առարկան հենց այս վերջին գործոնն է:
Պարզվել է, որ ժառանգական քաղցկեղը կազմում է բոլոր քաղցկեղների միայն 5-10 տոկոսը։ Մնացած 90-95 տոկոսը հարուցվում է էքսպասոմայում գործոններով, որոնք գենետիկ մուտացիաներ են առաջացնում: Ընդ որում, չնայած դրան, մետաբոլոմը շատ կարեւոր է քաղցկեղի զարգացման համար, քանի որ գենետիկորեն մուտացված քաղցկեղի բջիջները պահպանվում են քաղցկեղին հատուկ մետաբոլիտով: Այդպես, քաղցկեղը գենետիկ հիվանդություն է, սակայն գեներում միայն մուտացիայի առկայության փաստը բավարար չէ:
The post Ի՞նչ դեր է խաղում ժառանգականությունը քաղցկեղի զարգացման գործում appeared first on Armavir News.
Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/DbMU9tv
via IFTTT