Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ինչպես կարող է թվային ալգորիթմն օգնել քաղցկեղի հայտնաբերմանը

Տեղադրվել է10:37 AM

Ռուս գիտնականները մշակում են թվային ալգորիթմ, որը կարող է օգտագործվել համակարգչային տոմոգրաֆիայի տվյալների հիման վրա թոքերի քաղցկեղի բջիջները հայտնաբերելու համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Սեչենովի անվան համալսարանի մամուլի ծառայությանը։

Գիտնականների կարծիքով՝ այս մեթոդը կվերացնի մարդկային գործոնը տվյալների վերլուծության մեջ եւ կբացահայտի թոքերի քաղցկեղը ավելի վաղ փուլերում։

Նեյրոցանցը համակարգչային տոմոգրաֆիայի վրա կճանաչի կասկածելի բջիջները եւ լրացուցիչ կլուսավորի դրանք: Մշակողները, տեխնոլոգիաները կատարելագործելուց հետո որոշել են օգտագործել այն՝ ուռուցքային հյուսվածքը գնահատելու, հիվանդների մոտ օպտիմալ բուժումն ու կանխատեսումը որոշելու համար:

Գիտնականների կարծիքով՝ արհեստական ինտելեկտի ալգորիթմների ներդրումը՝ «համակարգչային տեսողության» եւ նեյրոնային ցանցերի տեսքով, բժիշկներին կօգնի բաց չթողնել հատուկ ուշադրություն պահանջող դեպքերը։

The post Ինչպես կարող է թվային ալգորիթմն օգնել քաղցկեղի հայտնաբերմանը appeared first on Armavir News.



Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/XoqP0Om
via IFTTT

Share |

Գովազդ