Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Չավուշօղլուի ազգայնական ժեստը դատապարտելի գործողություն է. Էդուարդ Աղաջանյան

Տեղադրվել է10:27 AM

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ազգայնական ժեստը՝ ցուցադրված Մոնտեվիդեոյում հայ համայնքի ներկայացուցիչներին, դատապարտելի գործողություն է և ոչ մի կերպ չի նպաստում երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման մթնոլորտի և երկխոսության ձևավորմանը։ Այս ֆեյսբուքյան իրր էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

«Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ազգայնական ժեստը՝ ցուցադրված Մոնտեվիդեոյում հայ համայնքի ներկայացուցիչներին, դատապարտելի գործողություն է և ոչ մի կերպ չի նպաստում երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման մթնոլորտի և երկխոսության ձևավորմանը։ Ողջունում ենք ուրուգվայական կողմի անհապաղ արձագանքը՝ Թուրքիայի դեսպանին երկրի արտաքին գերատեսչություն կանչը՝ բացատրություններ ներկայացնելու համար»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուրուգվայում Թուրքիայի նոր դեսպանատան բացումից հետո տարածքից հեռացող Թուրքիայի ԱԳ նախարարը իր դեմ բողոքի ակցիա իրականացնող հայերին Գորշ գայլերի նշանն է ցույց տվել: Դրանից հետո Ուրուգվայում Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ:

The post Չավուշօղլուի ազգայնական ժեստը դատապարտելի գործողություն է. Էդուարդ Աղաջանյան appeared first on Armavir News.



Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/sgTBSki
via IFTTT

Share |

Գովազդ