Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում
Երեկ՝ ապրիլի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 40-ամյա Ահարոն Ս.-ն իր վարած «Լովոլ» մակնիշի տրակտորով իր հարևանի՝ 64-ամյա բնակչի առանձնատան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշության հետևանքով տրակտորով ընկել է դիտահորի մեջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ահարոն Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ներսիսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com
The post Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում appeared first on Armavir News.
Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/u2mHAeK
via IFTTT