Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Կիպրոսը չեղարկում է երկրների դասակարգումն ըստ համաճարակային ցուցանիշների

Տեղադրվել է11:07 AM

Կիպրոսի Հանրապետության իշխանությունները երկուշաբթի չեղարկել են երկրների դասակարգումն ըստ համաճարակային ցուցանիշների եւ CyprusFlightPass ձեւաթուղթը, որը նախկինում պարտադիր էր օդային ճանապարհով կղզի ժամանող բոլոր ուղեւորների համար։ Այն մանրամասն տեղեկություններ էր պարունակում պատվաստումների կամ քովիդով հիվանդանալու մասին։ Այս որոշումը ապրիլի 7-ին կայացրել է կղզու նախարարների կաբինետը՝ սահմանափակող միջոցառումների թուլացման ծրագրի շրջանակներում, որի առաջին փուլն ուժի մեջ է մտել ապրիլի 11-ին, իսկ երկրորդ փուլը ներդրվում է այսօր։

Կեսգիշերին ուժի մեջ մտած ճանապարհորդների համար նոր արձանագրության համաձայն, այլեւս չկան երկրների կատեգորիաներ՝ կախված դրանցում կորոնավիրուսային վարակի տարածման աստիճանից։ Սա նշանակում է, որ նախկին գորշ գոտու բազմաթիվ երկրներից ոչ կորոնավիրուսով վարակված հյուրերի համար ինքնամեկուսացման կարիքը վերանում է։ Կիպրոս թռչող ուղեւորների համար բավական է ունենալ կամ քովիդից ապաքինված լինելու ապացույց, կամ AstraZeneca-ով, Pfizer/BioNTech-ով, Moderna-ով, Johnson&Johnson-ով, Sputnik V -ով, Sinopharm-ով պատվաստումների վկայականներ:

Երկուշաբթի օրվանից Կիպրոսում նաեւ բացվում է ազատ մուտքը դեպի առեւտրի բոլոր գոտիներ, այսինքն կղզու բնակիչներն ու հյուրերն այժմ կարող են այցելել ցանկացած խանութ եւ առեւտրի կենտրոն՝ առանց մուտքի մոտ հսկիչներին QR կոդերով SafePass ձեւաթուղթ ներկայացնելու:

 

The post Կիպրոսը չեղարկում է երկրների դասակարգումն ըստ համաճարակային ցուցանիշների appeared first on Armavir News.



Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/JaqOG1v
via IFTTT

Share |

Գովազդ