Շվեդիան եւ Ֆինլանդիան պայմանավորվել են մայիսի կեսին հայտարարել ՆԱՏՕ-ին միանալու իրենց մտադրության մասին
Շվեդիան եւ Ֆինլանդիան պայմանավորվել են մայիսի կեսին հայտարարել ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց մտադրության մասին, հայտնում է The Local-ը՝ հղում անելով ֆիննական Iltalehti թերթին եւ շվեդական Expressen-ին։ Աղբյուրի համաձայն, Շվեդիայի կառավարությունը Ֆինլանդիային խնդրել է հետաձգել հայտարարությունը, որպեսզի երկու երկրները Ստոկհոլմ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի պետական այցի ժամանակ կարողանան միաժամանակ հայտարարել դաշինքին միանալու մտադրության մասին, հայտնում է Expressen-ը՝ հղում անելով «կառավարական աղբյուրներին»։
Շվեդիայի կառավարության անվտանգության նոր գնահատականը կհրապարակվի մայիսի 13-ին՝ դաշինք մտնելու մասին երկու երկրների հայտարարության շաբաթվանից առաջ: Ըստ Aftonbladet-ի՝ ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան հավաստիացրել են Շվեդիային, որ եթե ՆԱՏՕ-ին անդամակցելու համար դիմելու եւ դրան միանալու միջեւ ընկած ժամանակահատվածում հարձակման ենթարկվի, իրենք կպաշտպանեն երկրին:
«Կառավարությունը տեղեկատվություն է ստացել ինչպես ԱՄՆ-ից, այնպես էլ Մեծ Բրիտանիայից, թե ինչպիսին կլինեն պաշտպանությունն ու աջակցությունը հայտերի ներկայացման առաջիկա գործընթացի ժամանակ»,- թերթին ասել է կառավարության աղբյուրը: Խոսքը, մասնավորապես, Շվեդիայի մոտ ռազմական ներկայության ավելացման, զորավարժությունների եւ ՆԱՏՕ-ի երկրների «հզոր քաղաքական աջակցության» մասին է։
The post Շվեդիան եւ Ֆինլանդիան պայմանավորվել են մայիսի կեսին հայտարարել ՆԱՏՕ-ին միանալու իրենց մտադրության մասին appeared first on Armavir News.
Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/EnhixuF
via IFTTT