Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Նոր քաղաք 42 միլիոնանոց բնակչությամբ
Տեղադրվել է2:36 PM
Չինաստանի իշանությունները նախատեսում են մեկ մեգապոլիսի մեջ միավորել Չժուցյան գետի վրա ընկած 10 խոշոր քաղաքներ։
Ինչպես հաղորդում է The Daily Telegraph թերթը, Չինաստանում կառուցվող նոր քաղաքի բնակչությունը կկազմի 42 միլիոն մարդ։ Քաղաքի անունը դեռ որոշված չէ։
Քաղաքը կընդգրկի երկրի 10 արդյունաբերական շրջաններ, որոնց ընդանուր մակերեսը կազմում է 41,5 հզ. քառ. կիլոմետր։
Վեց տարվա ընթացքում շրջանները միացնելու համար իշխանությունները նախատեսում են գործի դնել տրասնպորտային, ինժեներական և սոցիալական ենթակառուցվածքների մոտ 150 օբյեկտ։ Նախատեսվում է, որ քաղաքում կգործի ուղևորավարձի վճարման միասնական համակարգ։ Նաև պլանավորվում է կառուցել երկաթուղային ճանապարհ, որը մեգապոլիսը կկապի Հոնգկոնգի հետ։ Նախագծում ներդրումների ծավալը գնահատվում է ավելի քան 300 մլրդ դոլար։
Նախագծի հեղինակների խոսքերով՝ գլխավոր նպատակն է մի քաղաքի ենթակառուցվածքները հասանելի դարձնել մյուս քաղաքի բնակիչների համար։ Բացի այդ, դա հնարավորություն կտա արդյունաբերական օբյեկտները և աշխատատեղերը ավելի հավասարաչափ բաշխել շրջանների միջև։