Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Գյուղում իրարանցում է. մորթվում են խոզերը

Տեղադրվել է2:16 PM

Արդեն 2 օր է, ինչ խոզերի հարկադիր մորթ է սկսվել Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում: Պատճառը Համլետ Հարությունյանին պատկանող մեկ մայր խոզի անակնկալ անկումն էր, որին հաջորդել է 8 խոճկորների ինքնազգացողության վատացումը: Ըստ Վ. Խոտանանի համայնքի ղեկավար Կարեն Հակոբյանի՝ սատկած խոզը թաղվել է, իսկ խոճկորները ժամանակին մորթվել են։ Սակայն գյուղում վախ կա, և գյուղացիները հարկադիր մորթում են խոզերը։ Գյուղ հրավիրված անասնաբույժների նախնական տվյալներով, անորոշ հիվանդության ախտանիշները նման են թունավորման։ Սատկած կենդանիների նմուշներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության: Թե ինչից կարող են թունավորված լինել խոզերը՝ պարզ չէ։ Բայց Հ. Հարությունյանն ասաց, որ ինքը տարիներ շարունակ խոզերի համար կեր ձեռք է բերել Գորիսի ալրաղացից և առաջին անգամ է նման փաստի առաջ կանգնում։ Անցած տարվա վերջին խոզերի զանգվածային անկման դեպքեր գրանցվել են նաև Վերին Խոտանանի հարևան գյուղերում, որտեղ հիվանդության մասին անասնաբույժների եզրակացությունը նույնն է եղել: Խոզերի անկումը անցած տարվա դեկտեմբերին մեծ թիվ է կազմել նաև Արծվանիկ գյուղում։

Share |

Գովազդ