Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ընդդեմ կանանց բռնության

Տեղադրվել է11:58 PM

Գլխավոր դատախազության շենքի առջև «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի նախաձեռնությամբ անցկացվել է ակցիա, որի մասնակիցները պահանջում էին ընտանեկան բռնության զոհ դարձած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի սպանության գործով արդար դատավարության անցկացում և դատավճիռ:

Դատախազության շենքի առաջ մանեքեն էր տեղադրվել, որի վրա գրված էր .«Զարուհի Պետրոսյան: Ամուսնացել եմ 18 տարեկան հասակում, իսկ 20 տարեկանում արդեն զրկվել եմ կյանքից` որբ թողնելով իմ 1,5 տարեկան աղջկան: Ամուսնության օրվանից ամուսինս ու սկեսուրս ինձ նվաստացնում էին, ծեծում, խոշտանգումների ենթարկում… »:

«Յուրաքանչյուրս էլ կարող ենք դառնալ բռնության զոհ», «Արդար դատավարություն», «Վե՛րջ կանանց բռնությանը», «Երբ հարվածում ես կնոջդ, մտածի՛ր երեխայիդ մասին» պաստառներ պարզած պիկետի մասնակիցներ պահանջին ծանոթանալով` գլխավոր դատախազության դիմումների քննարկման բաժնի պետի պաշտոնակատար Ավագ Ավագյանն ասել է. «Չեմ հասկանում, թե ինչու եք հավաքվել: Եթե արդար դատավարություն եք ուզում, գնացեք դատարան, հետևեք գործի ընթացքին: Եթե կնկատեք խախտումներ, նոր եկեք, դիմեք, բողոքեք, նամակ ուղղեք, ու մենք կվերահսկենք: Այս գործը մեր վարույթում չի: Նախաքննությունն անցկացվել է Եղեգնաձորում, այնտեղ կլինի նաև դատավարությունը: Մենք էլ կվերահսկենք»:

Զարուհի Պետրոսյանի սպանության գործով նախաքննությունն ավարտված է, պետք է նշանակվեն դատական առաջին լսումները: Սպանության մեջ մեղադրվում է Զարուհու ամուսինը:

Share |

Գովազդ