Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ըստ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի,Ադրբեջանում հնարավոր է ահաբեկչություն

Տեղադրվել է4:55 PM

ԱՄՆ պետքարտուղարությունը Ադրբեջանում ամերիկյան քաղաքացիներին զգուշացրել է հնարավոր ահաբեկությունների մասին։
«Պետքարտուղարությունը, հիմնվելով ահաբեկչության սպառնալիքի մասին տեղեկության վրա, ԱՄՆ քաղաքացիներին տեղեկացնում է Ադրբեջանում ահաբեկչությունների հնարավոր իրականացման մասին, այդ թվում և ամերիկյան շահերի դեմ։ ԱՄՆ քաղաքացիները պետք է ուշիմ լինեն անձնական անվտանգության նկատմամբ, հատկապես հասարակական վայրերում»,–ասվում է հաղորդագրությունում։
Նման նախազգուշացում է կատարել նաև Մեծ Բրիտանիայի ԱԳՆ–ն՝ թարմացնելով Ադրբեջան կատարելիք այցերի իրենց ցուցակը և իր քաղաքացիներին կոչ անելով ուշադիր լինել։
Մեկնաբանելով այս նախազգուշացումը՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղարը ԱՊԱ գործակալությանը հայտնել է, թե «այն արվել է, սակայն մենք չենք կարող մեկնաբանություն տալ սպառնալիքի տեսակի և տվյալ տեղեկության աղբյուրի մասին»։
Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության հասարակական կապերի կենտրոնի ղեկավար Արիֆ Բաբաևը, Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի՝ Ադրբեջանում ահաբեկչության հնարավոր սպառնալիքի վերաբերյալ նախազգուշացումների առնչությամբ հայտնել է, որ իրականացվում են Ադրբեջանին և ազգային անվտանգության հնարավոր սպառնալիքների կանխման պրոֆիլակտիկ միջոցառումներ։
«Սա մշտական գործընթաց է։ Մեր պետության համապատասխան մարմինների, այդ թվում՝ Ազգային անվտանգության նախարարության կողմից տարվում է օպերատիվ իրավիճակի վերահսկում»,–ասել է նա։

Share |

Գովազդ