Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Զինդատախազն ընդդեմ գլխավորի

Տեղադրվել է1:25 AM


Հազիվ 10 օր է անցել Գեւորգ Կոստանյանի՝ զինդատախազ նշանակվելուց, սակայն նրա եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջեւ արդեն հակասություններ են առաջացել: Մեր տեղեկություններով, գլխավոր դատախազի տեղակալ Կոստանյանն օրեր առաջ մտել է գլխավոր դատախազի կաբինետ, հեռախոսը զնգացել է, դատախազն առաջարկել է նրան դուրս գալ ընդունարան, հեռախոսը թողնել այնտեղ, նոր մտնել:
Կոստանյանը դուրս է եկել ու այլեւս չի վերադարձել: Հետո արդեն անհանգստացել է Հովսեփյանը, մի քանի անգամ զանգել է Կոստանյանին, սակայն վերջինս չի պատասխանել իր վերադասի զանգերին: Ըստ դատախազության աշխատողների, երկուսն էլ փորձում են իրենց «դիրքը դնել» եւ հետեւում են այս հակամարտության զարգացումներին: Սակայն այս հակասությունից հատկապես անհանգստացած է Կոստանյանի հայրը՝ Շենգավիթ դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանը, որին դատախազությունը, եթե ուզենա՝ կարող է շատ հարցերում նեղել:

Share |

Գովազդ