Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Մանվել Եղիազարյանը պատերազմի մասին
Տեղադրվել է2:25 PM
«Մինսկի խումբն ինչ է աշխատում, որ գոհ լինեմ, այն պարզապես իրավիճակը պահում է այնքան ժամանակ, մինչև ասենք` ա՛յ մարդ, հողերը տալիս ենք, կամ էլ Ադրբեջանը հոգնի և թողնի Ղարաբաղը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց ազատամարտիկ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազղարյանը:
Այդուամենայնիվ, Եղիազարյանը քիչ հավանական համարեց իր առաջ քաշած առաջին տարբերակը, քանզի ողջ հայության ուշադրությունը սևեռված է Ղարաբաղի վրա:
Ազատամարտիկը նաև սխալ է համարում մեր հույսը ՀԱՊԿ-ի վրա դնելը: Նրա կարծիքով, սա հայոց տունն է, ոչ թե ռուսաց տունը, և մեր տունը մենք մեր բազուկներով պետք է պաշտպանենք. «ՀԱՊԿ անդամ լինելը նշանակում է, որ այդ կազմակերպությունը երաշխավորում է Հայաստանի սահմանների անվտանգությունը, իսկ եթե պատերազմ սկսվի, այն սկսվելու է Ղարաբաղից, իսկ Ղարաբաղը ՀԱՊԿ անդամ չէ»:
Իսկ ինչ վերաբերվում է պրոֆեսիոնալ բանակ ունենալու հարցին` Մանվել Եղիազարյանը նշեց, թե պրոֆեսիոնալ բանակ ունենալը ճիշտ է, սակայն չպետք է մոռանալ, որ հայրենասիրական ոգին հենց ֆիդայինների մեջ է, քանզի Ղարաբաղի 90 տոկոսը ազատագրել են հենց ֆիդայիները: Ավելին, ըստ Եղիազարյանի, այսօր պետությունը գումար չունի, որ թոշակառուին փող տա, ինչպես կարող է պրոֆեսիոնալ բանակ պահել: