Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Մեր Անունն է Հայկական Բանակ
Տեղադրվել է11:09 AM
1992 թվականի հունվարի 28-ին, երբ հայ մարտիկները մարտնչում էին արցախյան հողերում` տոնելով հաղթանակներ և ունենալով մարդկային կորուստներ, ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի Պաշտպանության նախարարությունը: Հայաստանի Հանրապետության առաջին Պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը:
1992-ի մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում՝ հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին։
Այսօր, երբ մենք նշում ենք Հայկական բանակի 19-րդ տարեդարձը, Զինված ուժերի ակունքներում կանգնածներից շատերը մեզ հետ չեն… Նրանք զոհաբերեցին իրենց կյանքը հանուն հաղթանակի, հանուն խաղաղության…
2002թ. սեպտեմբերի 25-ին Հայաստանի Ազգային ժողովի որոշմամբ Ազգային բանակի օրը դարձավ ոչ աշխատանքային:
Բանակի օրվան նվիրված տոնական միջոցառումները սկսվել են հունվարի 27-ին: Էջմիածնում մատուցվել է Սուրբ պատարագ: Նույն օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւներ է հանձնել զինծառայողներին, իսկ Պաշտպանության նախարարությունում կայացած հանդիսավոր նիստի ժամանակ պետական եւ գերատեսչական պարգեւներ են ստացել սպաներ եւ զինվորներ:
Ինչպես յուրաքանչյուր տարի, այսօր ՀՀ Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը` ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի ուղեկցությամբ կայցելի «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Արցախյան ազատամարտի ընթացքում զոհված հայորդիների հիշատակին: