Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Թալան պետական մակարդակով

Տեղադրվել է11:24 AM

«Էլ ձեզանից էն 200 դրամները չենք ուզելու, որովհետւ մեզանից էլ վերեւներից չեն ուզում», հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը՝ զրուցելով սոցիալական ապահովության ոլորտի նախկին աշխատակիցների հետո։ «ՉԻ»-ն փաստը մեկնաբանում է հետեւյալ կերպ. «Արթուր Գրիգորյանը փաստորեն բացահայտելէ հանցավոր այն մեխանիզմը, որը տարիներ շարունակ գործել է համակարգում՝ նախքան իր պաշտոնավարումը։ Փաստորեն, թոշակ բաժանողները թոշակառուներից 200-ական դրամ են վերցրել եւ համապատասխան խողովակներով հասցրել «վերեւներին»։
Այսինքն պաշտոնական մակարդակով հաստատվեց, որ տարիներ շարունակ Հայաստանի մոտ կես միլիոն թոշակառուներից պետությունը գրպանել է ամսեկան 100 միլիոն դրամ, կամ տարեկան մեկ միլիարդ դրամից ավելի: Հիմա հարց է առաջանում, արդյո՞ք համապատասխան կառույցները կզբաղվեն այս գործով, թե՞ իրենք էլ են փայ ունեցել ապագա լռության համար:

Share |

Գովազդ