Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Երբ տարիքն ասում է իրենը: Նիկոլաս Քեյջ

Տեղադրվել է12:50 AM


Դերասան Նիկոլաս Քեյջը Թուրքիայում նկարահանվում է «Ուրվական արշավորդը-2» ֆիլմում:

Ֆիլմի սցենարներից մեկի նկարահանման ժամանակ Նիկոլաս Քեյջը սատանային հետապնդելու տեսարանում չի կարողացել բարձրանալ մոտ 10 մետր բարձությամբ կիսաքանդ շինության վրա։ Բազմաթիվ անգամ փորձելով բարձրանալ, սակայն անհաջողության մատնվելով, օսկարակիր դերասանը ստիպված է եղել դադարեցնել անհույս փորձերը: Ավելին, նկարահանող խմբի անդամներն են նրան օգնել, որպեսզի իջնի կես ճանապարհից:

Ռեժիսորը ստիպված է կասկադյոր փնտրել, ինչը ծիծաղելի է տասը մետր բարձրության կիսաքանդ շենքը մագլցելու պարագայում:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Դենիզլի նահանգի հայտնի Փամուքքալեի պատմական հուշարձանների մոտ ընթացող հոլիվուդյան ֆիլմի նկարահանումներն անցել են խիստ անվտանգության միջոցառումների ներքո։

Share |

Գովազդ