Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Ավտովթար մահացու ելքով
Տեղադրվել է1:17 AM
Հունվարի 28-ին, ժամը 21:45-ի սահմաններում շտապօգնության բրիգադը երկու երիտասարդների տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Երիտասարդներից մեկը սակայն մահացել է ճանապարհին:
Պարզվել է, որ մահացածը` 40-ամյա Արթուր Սերգեյի Բադալյանն է` Հրաչյա Քոչար փողոցի բնակիչ, իսկ վիրավորը` Անդրֆեդերացիայի 3-րդ փողոցի բնակիչ, 37-ամյա Արամ Վոլոդյայի Պետրոսյանը: Վերջինս աջ ոտքի կոտրվածք է ստացել:
Նշված անձանց Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել անհայտ ավտոմեքենայի վարորդը եւ, նրանց թողնելով անօգնական վիճակում, դիմել է փախուստի:
«Էրեբունի» բուժկենտրոն է մեկնել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Միքայել Զադոյանը` Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ: Երեւանի վարչության ՃՏՀ քննության բաժնում տեղի ունեցածի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում ականատեսները հայտնել են, որ Արամ Պետրոսյանը մոտակա բենզալցակայանի աշխատակից է: