Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Վարչապետի խորհրդականը մանկապի՞ղծ

Տեղադրվել է2:57 PM

hetq.am լրատվական գործակալությունն անդրադարձել է «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր, Հայաստանի վարչապետի խորհրդական, ԱՄն քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանի մանկապղծությամբ զբաղվելու մասին Ախթալայում, Ալավերդիում եւ Երևանում տարածված ասեկոսեներին` նշելով, թե դրանց տարիներ շարունակ տեղյակ են եղել ոստիկանության Թումանյանի բաժնում և Ազգային Անվտագության ծառայության Ալավերդու բաժանմունքում:

Ախթալեցիները լեռնահարստացման կոմբինատի սեփականատիրոջը ցածրաձայն մեղադրել են սոցիալապես անապահով ընտանիքների անչափահաս տղաներին մեծ գումարներով դեպի իրեն գրավելու և նրանց պղծելու գործում: Հունվարի 28-ին «Հետքի» ոստիկանության աղբյուրները հայտնել են, որ Ախթալա համայնքի 25-ամյա բնակիչ Վահրամ Փարսադանյանը, ով ունեցել է 30 հազար ԱՄՆ դոլարի պարտք, հունվարի 22-ի գիշերը` ժամը 1-ի սահմաններում, զանգահարել է Սերոբ Տեր-Պողոսյանին և պահանջել 30 հազար ԱՄՆ դոլար, այլապես սպառնացել է, որ իր ձեռքի տակ եղած Սերոբ Տեր-Պողոսյանի մանկապղծության փաստը հաստատող տեսագրությունը կհանձնի իրավապահներին:

Ըստ կայքի, տեսագրության գոյության մասին լուրերն Ալավերդիում և Ախթալայում համառորեն շրջում են 2010-ի վերջին 6 ամիսներին: Սերոբ Տեր Պողոսյանը, սակայն, սպառնալիքը համարելով շանտաժ` այդ մասին հայտնել է ոստիկանությանը:

Հունվարի 22-ի առավոտյան` ժամը 6-ի սահմաններում, ոստիկանները տնից դուրս են բերել Վահրամ Փարսադանյանին: Վերջինս էլ իր ձեռքի տակ եղած Ս. Տեր-Պողոսյանին առնչվող մանկապղծության տեսագրությունը հանձնել է իրավապահներին:

«Դրանից էլ գործը սկսվել է բացվել: Տեսագրության մեջ պատկերված է Ախթալայի 15-ամյա մի տղա, ակտիվ կողմը եղել է Սերոբը»,- ասաց մեր աղբյուրը և հավելեց, որ ախթալացի մեկ տասնյակից ավելի տղաներ` մի մասն անչափահաս, նմանատիպ ցուցմունք են տվել իրավապահներին: Ընդ որում` նրանցից 17-ը ցուցմունքներ տվել են Երևանում, մյուսները` Վանաձորում:

Աղբյուրի հաղորդմամբ` Ազգային անվտանգության ծառայությունը, դատախազությունը և ոստիկանությունն ինտենսիվ սկսել են զբաղվել Սերոբ Տեր-Պողոսյանի հիշյալ գործով: Նա ավելի քան մեկ շաբաթ `Ախթալայում չէ: Տեր-Պողոսյանը ցրել է իր կողմից հովանավորվող Ախթալայի 15-16 տարեկան անչափահասների ֆուտբոլի թիմը, որի խաղացողների զգալի մասը, ըստ կայքի աղբյուրի, դարձյալ Սերոբ Տեր-Պողոսյանի զոհերից են: Թիմի մարզիչ Սուրեն Բաղդասարյանին Ս. Տեր-Պողոսյանն աշխատանքից ազատել է:

Այս պահին Ախթալայում երկու հիմնական վարկած է դրվել շրջանառության մեջ. կամ Տեր-Պողոսյանից կխլեն Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը և նրան կվռնդեն հանրապետությունից, կամ էլ ուղղակի կդատեն:

«Հետքի» ոստիկանության աղբյուրը նաև հայտնել է է, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատերը տեղյակ էր, որ իր «գործունեության» հետեւանքներով արդեն իրավապահները զբաղվում են: Նա վերջերս Ամերիկայից, ուր, ըստ լուրերի, բուժվում էր, իր հետ Հայաստան է բերել եղբորը, և իր ողջ սեփականությունը, այդ թվում` Ախթալայի լեռնահարստացման կոմբինատն ու Արամյանցի տունը, գրանցել է եղբոր անունով:

Առայժմ դժվար է կանխատեսել, թե ինչ ընթացք կստանա այս գործը, քանի գլխավոր դերակատարը ԱՄՆ քաղաքացի, գործարար, վերչապետի խորհրդական, մեծ կարողությունների տեր Սերոբ Տեր-Պողոսյանն է: Միայն հիշեցնենք, որ հատուկ դպրոցներից մեկում երկու տարի առաջ գրանցված մանկապղծության դեպքը մինչ օրս շարունակում է մնալ հասարակության եւ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Այս մասին գրում է asekose.com -ը

Share |

Գովազդ