Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ըստ Շարմազանովի. Եգիպտոսի դեպքերը չեն կարող նախադեպ լինել Հայաստանի համար

Տեղադրվել է3:01 PM

Եգիպտոսի դեպքերը չեն կարող Հայաստանի համար նախադեպ հանդիսանալ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Հայաստանում կա դժգոհություն, բայց չկա նախապայման սոցիալական բունտի համար: Հայաստանի իշխանությունները վճռական են իրականացնել բարեփոխումներ հետճգնաժամյա հետևանքների բարելավման համար: Դա արտահայտվում է կոռուպցիայի դեմ պայքարով, լրագրողների հետ բաց աշխատանքով: Այս պահին իշխանությունները բավականաչափ բաց են աշխատում: Նակինում երբեք իշխանությունները այսքան բաց չեն եղել: Եթե որոշ մարդկանց անհրաժեշտ են ուժեղ ցնցումներ, մեզ անհրաժեշտ է ուժեղ Հայաստան»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովը խոսեց Սերժ Սարգսյանի՝ վերջերս «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցի մասին: Ըստ բանախոսի` նախագահը ևս մեկ անգամ վերահաստատեց Հայսատանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում:

«Միակ ճիշտ ճանապարհը ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է. կամ ճանաչել 1991 թվականի հանրաքվեն, կամ նոր հանրաքվե անցկացնել, որի արդյուքների վերաբերյալ, կարծում եմ, ոչ ոք կասկածներ չունի: Լեռնային Ղարաբաղի համար նախադեպ եմ համարում Հարաֆային Սուդանի դեպքերը: Դա ցույց տվեց, որ աշխարհում շարունակվում է ինքնորոշման իրավունքի հաղթարշավը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Share |

Գովազդ