Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Սերժ Սարգսյան. Հայաստանն Իրանին զենք չի վաճառել
Տեղադրվել է1:24 PM
Հայաստանը հարևան Իրանին երբեք զենք չի վաճառել: «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով թղթակցի այն դիտարկմանը, թե WikiLeaks-ի կողմից հրապարակված փաստաթղթերում նշվում է, թե Հայաստանը զենք է վաճառում Իրանին:
«Ես հիմա կանդրադառնամ այդ առասպելական վաճառքներին։ Նույնիսկ WikiLeaks-ում նման բաների մասին չէր խոսվում։ Այնտեղ հիշատակվել էր մի դեպք, որն իսկապես եղել է. ինչ-որ ձևով Հայաստանից մեկանգամյա օգտագործման նռնականետեր են հայտնվել Իրանում։ Եվ իբր այդ նռնականետերից տուժել են Իրաքում ծառայող զինվորներ։ Ի դեպ, այնտեղ նաև հայկական զորակազմ է եղել։ Ասեմ, որ Հայաստանը երբեք զենք չի վերավաճառել և չի վաճառել Իրանին։ Մենք ռազմատեխնիկական համագործակցություն չունենք։ Նման բաներ երբեք չեն եղել»,- հայտարարել է հանրապետության ղեկավարը։
Անդրադառնալով թղթակցի հարցադրման երկրորդ մասին` Իրան-Արևմուտք հարաբերություններին, Հայաստանի նախագահը նշել է. «Այստեղ շատ կարևոր է, որ մենք ճանաչում ենք ատոմը խաղաղ նպատակներով օգտագործելու Իրանի իրավունքն ու այդ մասին ամեն տեղ բարձրաձայնում ենք: Մենք ինքներս էլ ատոմակայան ունենք։ Եվ Իրանը դրա բոլոր իրավունքներն ունի: Իհարկե, մենք ինքներս էլ շահագրգռված ենք, որ թե մեր, թե Իրանի դեպքում այդ բոլոր աշխատանքներն իրականացվեն ՄԱԳԱՏԷ–ի վերահսկողության ներքո: Ուստի մեր հարաբերություններն այս առումով շատ հստակ են»։