Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Սաշիկ Սարգսյանը շտապ մեկնել է ԱՄՆ

Տեղադրվել է11:02 AM

Ըստ "Չորրորդ Իշխանություն" թերթի տեղեկությունների` Սերժ Սարգսյանի եղբայրը` Սաշիկ Սարգսյանը, օրերս մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, քանի որ այնտեղ վերջինիս շինարարական բիզնեսը հայտվել է ամերիկյան իրավապահների ուշադրության կենտրոնում:
Ինչպես հայտնի է, Հայաստանում գործունեություն ծավալող «Գլենդեյլ Հիլզ» ընկերության տանիքը Սաշիկ Սարգսյանն է, որը համանուն շինարարական կոմպանիա ունի նաև ԱՄՆ-ում: Այդ կոմպանին վերջին տարիներին նախաձեռնել էր լայնածավալ շինարարական նախագծեր հենց Գլենդեյլում: Սաշիկ Սարգսյանն այնտեղ առանձին մարդ էր նշանակել, որը տեր էր կանգնում իր բիզնեսին ԱՄՆ-ում, բացի այդ էլ լուրջ կապեր ուներ տեղի հանցավոր օղակների ներկայացուցիչների հետ, որոնք հաճախ էին պետք գալիս Սաշիկ Սարգսյանին:
Օրերս Միացյալ Նահանգներում ամերիկյան իրավապահները ձերբակալել են «Գլենդեյլ Հիլզ» ընկերության գործադիր տնօրենին, այսինքն` Սաշիկի յուրայինին, որի «պոչին» FBI-ը «նստել» է դեռ ամիսներ առաջ` «Պզոյի» հանցախմբի բացահայտումից ընդամենը օրեր անց: Թերթի տեղեկություններով` ձերբակալվածի անունը Արմենակ է (վերջինիս հետ ձերբակալվել են նաև այլ հայեր, որոնք առնչություն են ունեցել Սաշիկի շինարարական բիզնեսի հետ):
Սերժ Սարգսյանի եղբայրը օրերս մեկնել է Միացյալ Նահանգներ` փրկելու իր տնօրենին ու նրա ընկերներին: Սաշիկ Սարգսյանն այժմ ԱՄՆ-ում է, և նրա բանակցությունները` իր մարդկանց ազատ արձակելու մասով, դեռևս շոշափելի արդյունքներ չեն տվել: Ավելին` թերթի տեղեկություններով, Սաշիկ Սարգսյանն այլևս հասկացել է, որ ոչինչ չի կարող անել այնտեղ մնալով: Խոսակցություններ կան, որ նա արդեն այդ հարցով դիմնել է եղբորը` Սերժ Սարգսյանին, որն էլ իր հերթին նրան հրահանգել է արագ վերադառնալ Հայաստան և անձամբ ներկայացնել իրավիճակը:

Share |

Գովազդ