Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Միլանն ու Ինտերը դուրս եկան Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ
Տեղադրվել է10:56 AM
Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի Սամպդորիա - Միլան խաղում 2:1 հաշվով հաղթանակ տարան հյուրերը: Միլանը հաղթեց Պատոյի դուբլի շնրոհիվ:
Ինտերը Լեոնարդոյի գլխավորությամբ մրցակցի խաղադաշտում հաղթեց Նապոլիին: Խաղն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոցներով 5:4 հաշվով հաղթեց Ինտերը:
Նախորդ օրը կիսաեզրափակիչ էր դուրս եկել նաեւ Պալերմոն, որը դարձյալ հետխաղյա հարվածաշարով հաղթահարել էր Պարմայի արգելքը: Միլանը կմրցի Պալերմոյի հետ:
Կիսաեզրափակիչի վերջին ուղեգիրն այսօր, հունվարի 27-ին կվիճարկեն Յուվենթուսն ու Ռոման: