Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Միջադեպ երթուղային տաքսիների գծատերերի միջև

Տեղադրվել է10:46 AM

Հունվարի 24-ին՝ կիրակի օրը, Երևանի Էրեբունի զանգված թաղամասում մեծ վեճ Է տեղի ունեցել Երևանում գործող երթուղային տաքսիների գծատերերի՝ շուրջ 70 հոգու միջև։ Վեճն այնքան բուռն Է եղել, որ վրա հասած ոստիկանները չեն համարձակվել որևէ կերպ միջամտել։ Կրքերը մասամբ հանդարտվելուց հետո ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկվել վեճի մասնակից 70 քաղաքացի, որոնք շուրջ մեկ ժամ բաժնում մնալուց հետո ազատ են արձակվել։ Հայտնի է միայն, որ վեճի կողմերից մեկը՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի ազգականն է եղել։


Ըստ "Ժամանակ" թերթի

Share |

Գովազդ