Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Եգիպտոսում քաոս է

Տեղադրվել է11:35 PM

Ինչպես գրում է Interfax-ը, Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի մի շարք վայրերում բանակն ու ոստիկանությունն անցնում է ցուցարարների կողմը: Ըստ նախնական տվյալների` բախումների հետևանքով կա 870 վիրավոր և մեկ զոհ: Նշենք, որ այս պահին Եգիպտոսն իսկական քաոսի մեջ է: Ի պատասխան ընդդիմության հանրահավաքներին,  իշխանությունները բանակ և ծանր տեխնիկա են մտցրել մայրաքաղաք Կահիրե:  Իշխանությունների այս քայլը առանձնապես չի օգնում, քանի որ գազազած ամբոխը հարձակվում է կառավարական շենքերի վրա, այրում ոստիկանական մեքենաներ: Ժողովուրդը պահանջում է նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությունը:   Ըստ Interfax-ի  տեղեկությունների` ընդդիմադիրները իրենց հսկողության տակ են առել Եգիպտոսի երկրորդ մեծ քաղաք համարվող Ալեքսանդրիայի կարևորագույն օբյեկտները:
Ոստիկանները ձերբակալել են տեղի ընդդիմության առաջնորդ, ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավար, Նոբելյան մրցանակի դափնեկիր Մուհամմեդ ալ-Բարադեյին և տնային կալանքի վերցրել:

Share |

Գովազդ